Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահական ընտրապայքարին մասնակցությունից հրաժարվելուց հետո փոխնախագահ Քամալա Հարիսը համարվում է դեմոկրատների գլխավոր հավանական թեկնածուն։ Նորություն չէ, որ «Սիմփսոնները» անիմացիոն սիթքոմի երկրպագուները անիմացիոն սերիալում ամերիկյան քաղաքական իրականությանը հղումներ են գտել:

Այսպես, 2000 թվականին թողարկված «Բարտը ապագայում» դրվագում Լիզա Սիմփսոնը դառնում է ԱՄՆ պատմության մեջ առաջին կին նախագահը, հիշում է գերմանական Bild պարբերականը։ Այս դրվագում «Սիմփսոններ»-ի անիմատորները Լիզային մարգարտյա մանյակ, մանուշակագույն կոստյում և զանգվածեղ մարգարտյա ականջօղեր են նվիրել։

2021 թվականի հունվարի 20-ին հենց նման հանդերձանքով էր Քամալա Հարիսը, երբ երդում տվեց որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Ընտրապայքարից դուրս գալու մասին Բայդենը հայտարարությունից հետո, «Սիմփսոններ»-ի շոու-վարող Ալ Ջինը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, նշելով՝ «Ես հպարտ եմ, որ Սիմփսոնների այս կանխատեսման մի մասն եմ»:

Դոնալդ Թրամփի անունը ևս երբեմն հայտնվում է նաև «Սիմփսոններ»-ի կանխատեսումներում: Այսպիսով, խնդրո առարկա դրվագում Լիզան փոխարինում է նախագահ Թրամփին և դժգոհում, որ նա բյուջեում հսկայական ճեղք է թողել։

2015 թվականին թողարկված մեկ այլ դրվագում էլ Հոմեր Սիմփսոնն ուշադրությունը կենտրոնացնում է «Թրամփ 2024» քարոզչական պաստառի վրա: «Սիմփսոններ»-ը նաև կանխատեսել են ԱՄՆ ընտրություններում խնդիրներ քվեարկության մեքենաների առնչությամբ և Սուպերգավաթում Լեդի Գագայի ելույթը։