Սերբական Stellantis կոնցեռնը պատրաստ է «պայքարել» էլեկտրական ավտոմեքենաների եվրոպական շուկայում իր տեղը հաստատելու համար չինական ուժեղ մրցակից  ավտոարտադրողների դեմ։ Ըստ Reuters-ի՝ երկուշաբթի նոր էլեկտրական ավտոմեքենաների արտադրության գիծը Սերբիայում ներկայացնելիս հայտարարել է կոնցեռնի գործադիր տնօրեն Կառլոս Տավարեսը։

«Մեզ մարտահրավեր է նետվելու, ես կասեի՝ լուրջ մարտահրավեր՝ Չինացիների առաջխաղացումը դեպի եվրոպական շուկա», - նշել է Տավարեսը: Stellantis-ում մենք պատրաստ ենք պայքարել»։ Նա հավելել է, որ իրենք մտադիր են չինացի ավտոարտադրողներին ցույց տալ, որ իրենք աշխատասեր են, որ ունեք ճիշտ տեխնոլոգիա և շատ կոշտ մրցակիցներ են:

Սերբիան, որը նպատակ ունի դառնալու ավելի կանաչ նյութերի, մարտկոցների և էլեկտրական մեքենաների եվրոպական հիմնական մատակարարը, 190 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել Stellantis-ի հետ՝ Կրագուևացի իր ավտոմոբիլային գործարանում էլեկտրական ավտոմեքենան արտադրելու համար:

Գործարանը դիտվում է իբրև աճի գեներատոր ամբողջ տարածաշրջանի համար:

«Մեզ համար սա մեծ հնարավորություն է։ Արևմտյան Բալկանյան տարածաշրջանում մենք միակ երկիրն ենք, որտեղ էլեկտրական ավտոմեքենաների արտադրություն կա»,- նոր հոսքագծի շնորհանդեսի արարողության ժամանակ նշել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Առավել կայուն տնտեսության ստեղծման շրջանակում՝ Սերբիան վերականգնել է Rio Tinto ընկերության արտոնագիրը՝ Եվրոպայի ամենամեծ լիթիումի հանքավայրը մշակելու նպատակով, ինչը մայրցամաքի էլեկտրական ավտոմեքենաների արդյունաբերության համար լուրջ խթան կծառայի:

Սերբիան նախատեսում է արտադրել տարեկան 58 հազար տոննա լիթիում, որը հնարավորություն կընձեռի ապահովել մոտ 1,1 միլիոն էլեկտրական ավտոմեքենա կամ եվրոպական շուկայի մոտ 17%-ը։

Սերբիան Եվրամիության հետ ուրբաթ ստորագրել է համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս դաշինքին օգտվել Սերբիայում արդյունահանվող հումքից և ամրապնդել կապերը կայուն հումքի, մարտկոցների և էլեկտրական ավտոմեքենաների արտադրության ոլորտում:

Գերմանական Mercedes-Benz-ի գործադիր տնօրեն Օլա Կաելլենյուսը ուրբաթ հայտարարել է, որ իր ընկերությունը Սերբիայից լիթիումի պոտենցիալ գնորդ է և կաջակցի մարտկոցների արժեքային շղթայի մեծ մասը Սերբիա տեղափոխմանը: