Լեհաստանի բնակչությունը 2024 թվականին 129 հազար 819 մարդով նվազել է։ Դրա մասին են վկայում երկրի ընդհանուր վիճակագրական ծառայությանհրապարակած տվյալները։
Բնակիչների թվի ամենամեծ նվազումը գրանցվել է Լոձում (6429 մարդ), Բիդգոշչում (3604), Պոզնանում (2877)։ Ընդհանուր առմամբ, մոտ մեկ տարվա ընթացքում Լեհաստանում 97 հազար 504 քաղաքաբնակով պակասել է:
Բնակչության նվազման ռեկորդը սահմանել է երկրի հարավ-արևմուտքի Սիլեզիայի վոյևոդությունը՝ 26 հազար 572 մարդ: Բնակչության նվազումից ամենաքիչը տուժել է մայրաքաղաքի Մազովեցկի վոյևոդությունը (85 մարդ):
Լեհաստանում բնակչության վերջին մարդահամարն անցկացվել է 2021 թվականին։ Այդ ժամանակ երկրում ապրում էր մոտ 38,2 միլիոն մարդ։




























