«Սահմանադրական դատարանը ժամանակին հայտնել է, որ դա [էթնիկ] փոքրամասնությունների մշակույթի մաս է, բայց դատարանը չի կարող աշխարհին ասել, որ հաճույքի համար կենդանի էակներին սպանելը մշակույթ է: Նման չակերտավոր մշակույթը,  կարող է մեզ հասցնել նրան, որ սկզբում զվարճանում ենք կենդանիներին սպանելով, իսկ հետո՝ մարդկանց սպանելով»,- ասել է Պետրոն օրենքի ստորագրման արարողության ժամանակ, որը հեռարձակվել է պետության ղեկավարի X (նախկինում Twitter) պաշտոնական էջից:

Խորհրդարանի հաստատած օրենքը նախատեսում է երեք տարի անցումային շրջան՝ մինչև ցլամարտի ամբողջական արգելքը։ Այս ընթացքում երկրում կթույլատրվի անցկացնել կորալեխաներ (Կոլումբիայում ցլամարտի ավանդական ձև)՝ կենդանիներին պաշտպանելու համար կառավարության սահմանած պայմաններով: Իշխանությունների կարծիքով՝ անցումային շրջանը հնարավորություն կտա ցլամարտի ոլորտում զբաղվող մարդկանց գտնել նոր գործունեություն՝ եկամուտ ստանալու համար։

Լատինական Ամերիկայում երկրներից ցլամարտը դեռ ամբողջությամբ արգելված չէ Վենեսուելայում, Մեքսիկայում, Պերուում և Էկվադորում։ Կոլումբիայում կորալեխաների արգելման անհրաժեշտության մասին քննարկումները նոր հրատապություն ձեռք բերեցին, երբ 2022 թվականի հունիսին շոուներից մեկում հանդիսատեսով հանդերձ բարձրաբեմը փլուզվեց: Միջադեպի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ։