Եվրագոտու ճգնաժամը «դանդաղ գործողության ական է», որը դրված է Թուրքիայի շեմին: «Hurriyet Daily News»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկը` ծագումով հայ Տարոն Աճեմօղլուն:
Աճեմօղլուն Թուրքիայի կենտրոնական բանկին կոչ է արել բարձրացնել տոկոսադրույքները, որպեսզի մանեւրելու տարածք լինի: Ըստ նրա` Թուրքիայի տնտեսությունը սերտորեն կապված է եվրոպականի հետ եւ շատ խոցելի է հնարավոր ցնցումների դեպքում:
«Տնտեսական ճգնաժամի նշանը միջոցների գերածախսն է եւ չափազանց մեծ սպառումը, որը սովորաբար ուղեկցվում է հետագայում սպառման կտրուկ նվազեցմամբ` ստեղծելով լուրջ խնդիրներ», - հավելել է նա: Փորձագետը նաեւ նշել է, որ եվրոպական շուկա Թուրքիայի արտահանման 60%-ը եւ եվրագոտում հնարավոր նվազումը կարող են դեֆիցիտի ֆինանսավորման խնդիրներ ստեղծել:
Մեկնաբանելով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունում երկիրը ներկայացնելու առաջարկը` պրոֆեսոր Աճեմօղլուն նշել է, որ հպարտ է այդ կապակցությամբ:
«Ես չեմ հրաժարվել առաջարկից, սակայն նախընտրում եմ գրքեր գրել եւ շարունակել ակադեմիական կարիերան», - նշել է նա:
Եթե 33-ամյա Աճեմողլուն ընդունի առաջարկը, նա կդառնա այդ պաշտոնը զբաղեցրած հայկական ծագմամբ Թուրքիայի առաջին քաղաքացին, գրում է խմբագրությունը:



























