Ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել տնտեսագետ և Փարիզի ֆինանսական դեպարտամենտի ղեկավար Լյուսի Կաստեի նշանակմանը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում։ Այս մասին են վկայում BFMTV հեռուստաալիքի պատվերով Elabe սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման արդյունքները։

Այսպես, հարցվածների 58 տոկոսը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չպետք է կաբինետի ղեկավարի պաշտոնում նշանակի 37-ամյա Կաստեյին, ում թեկնածությունն առաջարկել էր ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը։ Միաժամանակ, հարցվածների 41%-ը վստահ է, որ Կաստեն հարմար է վարչապետի դերի համար։

Միևնույն ժամանակ, հետազոտության մասնակիցների 59%-ը համաձայն է Օլիմպիական խաղերի ժամանակ կառավարության ղեկավարի նշանակման վերաբերյալ քննարկումներում ընդմիջման մասին՝ Մակրոնի առաջարկին։

Հարցումն անցկացվել է առցանց՝ հուլիսի 23-24-ը։ Դրան մասնակցել է 18 տարեկանից բարձր 1001 ֆրանսիացի բնակիչ։