Բուրյաթիայում հնգամյա աղջիկը տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել պատուհանից ընկնելու հետեւանքով։

Ինչպես հայտնում է KP-Irkutsk-ը, երեխան տանը եղել է մոր հետ, որը տունը մաքրելիս չի նկատել, որ երեխան բարձրացել է պատուհանագոգին։

Աղջիկը հենվել է մոծակապաշտպան ցանցին, որը չի դիմացել նրա քաշին։ Երեխան ընկել է պատուհանից և գետնին բախվելուց ծանր վնասվածքներ ստացել։ Աղջնակին տեղափոխել են  Ուլան-Ուդեի մանկական հանրապետական ​ հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները, հայտնում է Комсомольская правда-ն։