Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը մինչև նոյեմբերի վերջը խաղաղության հաստատման գործողությունների ծրագիր կմշակի։
Զելենսկին ընդգծել է, որ չի կարող արձագանքել հրադադարի կոչերին, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է գրավել ուկրաինական տարածքը։
Ըստ Ուկրաինայի նախագահի, Կիևը համապատասխան երկրների հետ տարածքային ամբողջականության և այլ հարցերի շուրջ մանրամասն քննարկումներ կսկսի։
Զելենսկին պատասխանել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասին հարցին, որը չի ցանկանում աջակցել Ուկրաինային։
Նա ասել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփին հրավիրել է Ուկրաինա այցելել։
«Եթե պարոն Թրամփը ցանկանում է ինչ-որ բան իմանալ Ուկրաինայի մասին, նա կարող է գալ և անձամբ տեսնել կամ ինձ հարցնել։ Մենք կապ հաստատեցինք նրա թիմի հետ։ Պարոն Թրամփն ինձ ասաց, որ պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, և որ ես ունեմ նրա հեռախոսահամարը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։





























