Կրասնոդարում բազմահարկ շենքում հարձակում է տեղի ունեցել։ ՌԴ ՆԳՆ աշխատակիցը գլխի վնասվածք է ստացել, գրում է Kuban 24-ը։

Հուլիսի 27-ին սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում վերնաշապիկով և տաբատով տղամարդը, ներկայանալով որպես քրեական հետախուզության սպա, փորձում է հանգստացնել իր հարևանուհուն, սակայն վերջինս հարձակվում է նրա վրա։

Ըստ ականատեսների, կինը ընկերուհու հետ խմում էր իր բնակարանում և շատ բարձր երաժշտություն լսում։ Երբ առավոտյան ժամը 4-ին հարևան ոստիկանը դռան զանգը տվել և խնդրել է հասարակական կարգը խախտող հարևանուհուն ցածրացնել երաժշտության ձայնը, հարբած կինը, որին տեսանյութում Կատյա են կոչում, հանկարծակի հարձակվել է տղամարդու վրա՝ հարվածելով նրա մարմնին և գլխին:

Ծեծկռտուքի ժամանակ ոստիկանի վրա հարձակված կինը կորցրել է սրբիչը, որով փաթաթված էր, և մնացել է ներքնաշորով: Ծեծկռտուքի ընթացքում երկու մասնակիցներն էլ հայտնվել են  բաց պատշգամբում՝ բազրիքի եզրից վտանգավոր հեռավորության վրա։

Կրասնոդարի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանը գլխին պատառաքաղով վնասվածք է ստացել։

«Այնուհետև իրավախախտը բերվել է  ոստիկանության բաժին։ Նրա բժշկական զննությունը ցույց է տվել, որ նա եղել է հարբած վիճակում։ Ներկայումս ՌԴ ՔՕ 318 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հավաքված նյութերը ուղարկվել են քննչական մարմիններին՝ դատավարական որոշում կայացնելու համար»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մամուլի ծառայությունը։