Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, РИА Новости -ին հայտնել են Միացյալ հերթապահ դիսպետչերական ծառայությունից։
«Վեց վագոն ընկած է կողքի», - ասել են ՄՀԴԾ-ից-ը՝ հավելելով, որ ևս երեք վագոն «թեքված է»:
Ըստ Ռուսական երկաթուղիների՝ ռելսերից դուրս է եկել ութ վագոն։ Ընկերության տվյալներով՝ արտակարգ իրավիճակի պատճառը եղել է «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, որն արգելող ազդանշանն անտեսելով շարժվել է դեպի անցում։ Վարորդը վերջին պխահին արգելակել է, սակայն բախումից խուսափել չի հաջողվել։ Վթարը տեղի է ունեցել 12:35-ին Գրեմյաչայա-Կոտելնիկովո հատվածում։
Առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը նշել է, որ հինգ մարդ հոսպիտալացվել է, նրանց թվում՝ մեկ երեխա։ Բոլորի վիճակը կայուն է։
Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը ասել է, որ գնացքում, 812 ուղևոր է եղել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վթարի վայր է ուղարկել երկու Մի-8 ուղղաթիռ, տուժածներին տարհանել են։ Վթարի հետևանքների վերացման համար ներգրավված է 324 մարդ և 109 տեխնիկա։ Գնացքների երթևեկությունը դադարեցվել է։
Տրանսպորտի Արևմտյան միջտարածաշրջանային քննչական կոմիտեից հայտնել են, որ «Երթևեկության, օդային, ծովային և ներքին ջրային տրանսպորտի և երկաթուղային տրանսպորտի և երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելու» մեղադրանքով քրեական գործ է հարուցվել։





























