ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցելու են ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի մոնիտորինգին:
Trend-ի փոխանցմամբ, մոնիտորինգը կայանալու է նոյեմբերի 29-ին:
Ադրբեջանի կողմից մոնիտորինգն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա օգնական Ուիլյամ Պրայորն ու դաշտային օգնական Անթալ Հերդիչը:
Ղարաբաղի կողմից մոնիտորինգն իրականացնելու են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսն ու անձնական ներկաայցուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Մարիուս Պուոջյունասը:
Մոնիտորինգի ժամանակ ծրագրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցումը Ղարաբաղի տարածքից Ադրբեջան:




























