Օգոստոսի 1-ից կազմակերպությունները, որոնց վրա տարածվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, կարող են դիմումներ ներկայացնել համապատասխան մարմիններին։ Դրա մասին լրագրողներին հայտնել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է ուժի մեջ մտնելու «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Ըստ SOVA-ի՝ Բրեգաձեն նշել է, որ օրենքին ենթակա բոլոր կազմակերպություններից կպահանջվի գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության կրող» կազմակերպություն։
«Եթե կազմակերպությունը չի կատարում օրենքով նախատեսված պահանջները, այսինքն՝ չի համապատասխանում Վրաստանի օրենսդրությանը, օրենքը նախատեսում է համապատասխան միջոց՝ նախատեսելով 25 հազար լարի տուգանք»։
Ըստ նախարարի՝ ինչ վերաբերում է ընթացակարգերին, օրենքով սահմանված պահանջներին համապատասխանողները պետք է միայն տեղեկություն տրամադրեն, թե հատկապես ումից են ստացել և ինչ նպատակներով են այդ միջոցները ծախսել։





























