Նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի խաղաղ կարգավորման երկրորդ գագաթնաժողովին, քանի որ աշխարհի երկրների մեծ մասը կողմ է դրան։

Ռուսաստանը հրավիրված չի եղել Շվեյցարիայում կայացած խաղաղության առաջին համաշխարհային գագաթնաժողովին, գրում է BBC-ն։ Կրեմլի պաշտոնյաները հայտարարել են, որ միջոցառումը չի կարող խաղաղության հանգեցնել, քանի որ մասնակիցները չեն քննարկում ռուսական պահանջները:

Ուկրաինան գագաթնաժողովում առաջարկել է իր խաղաղության ծրագիրը, որը, ի թիվս այլ բաների, ներառում է ռուսական զորքերի դուրսբերում բոլոր օկուպացված տարածքներից, պատերազմական հանցագործներին պատժելու և հատուցումների վճարում։ Ռուսաստանի ղեկավարներն, իրենց հերթին, հասկացրել են, որ մարտերը չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան դուրս չի բերել զորքերը այն շրջաններից, որոնք Կրեմլն իրենն է համարում:

«Աշխարհի մեծ մասն այսօր ասում է, որ Ռուսաստանը պետք է ներկայացված լինի երկրորդ գագաթնաժողովում, հակառակ դեպքում դա իրական արդյունքների չի բերի», - ասել է Զելենսկին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում [մեջբերված AFP-ի անգլալեզու զեկույցից]: «Քանի որ ամբողջ աշխարհը ցանկանում է, որ նրանք սեղանի շուրջ լինեն, մենք չենք կարող առարկել դրան»: