Իսրայելը գնդակոծման է ենթարկել Լիբանանի տարածքը` ի պատասխան այնտեղից դեպի Իսրայել բաց թողնված հրթիռների: «Газета.Ru»-ն գրում է, որ զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա:

Իսրայելի զինված ուժերը տեղեկացրել են, որ դա 2009թ.-ից ի վեր Լիբանանի տարածքից առաջին հրթիռային գրոհն էր: Հիշեցնենք, 2006թ. Իսրայելը 34 օր շարունակ պատերազմ էր մղում Իրանի կողմից հովանավորվող «Հըզբոլլահ» խմբավորման դեմ:

Նաեւ նշենք, որ նախորդ շաբաթ Իսրայելի իշխանությունները լիբանանյան սահմանի զորքերը մարտական բարձր պատրաստականության էին բերել: Միջոցառումները ձեռնարկվել էին Սիրիայի անկայուն իրավիճակի պատճառով:
Իսրայելը երկրի հյուսիսային շրջաններում արդեն խաղաղ բնակիչներին տարհանելու եւ ապաստաններում տեղավորելու, ինչպես նաեւ զանգվածային հրթիռային գրոհի հետ կապված ուսումնավարժանքներ է անցկացրել: