Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանի վրա մտահոգություն է առաջացնում: ՄԱԿ-ը խաղաղ բնակիչներին պաշտպանելու կոչ է անում: Դրա մասին ճեպազրույցում հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։
«Զարգացումներն իսկապես մտահոգիչ են»,- ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։ -Բոլոր կողմերին կոչ ենք անում պատասխանատվությամբ գործել և ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը»:




























