Այսօր` նոյեմբերի 29-ի, ժամը 13.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Իրականացվում են մաքրման աշխատանքներ: Հանրապետության մյուս բոլոր ճանապարհները երթեւեկելի են: