Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայում տեղակայվելիք հակահրթիռային պաշտպանության կայանքներին ի պատասխան ռուսական կողմի հայտարարություններին։
Թուրքական Zaman-ի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարը նշել է, թե իրենց համար սպառնալիք չէ, երբ Ռուսաստանն իր համար հակահրթիռային պաշտպանության համակարգեր է ստեղծում։ «Բավական է որ, դրանք հարձակողական չլինեն։ Եթե մեկը Ռուսաստանի վրա հարձակվի, թող նրանք իմանան դրա մասին։ Մեզ համար այդ կայանքները վտանգ չեն ներկայացնում»,-ասել է Դավութօղլուն՝ շեշտելով, որ Թուրքիայում տեղակայվելիքն էլ ռուսների համար վտանգ չի ներկայացնում, քանի որ այն պաշտպանական է։



























