Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքի անկման տեմպերը էապես արագացել են: Այսօր` նոյեմբերի 29-ին դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 381.92 դրամ` երեկվա 383 դրամի համեմատ:

Ընդ որում` դոլարը գործնականում պահանջարկ չի վայելում, վաճառվել է ընդամենը 750 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն էժանացել է 1 դրամով: Այսօր արդեն կարելի է փոխանակման կետերից դոլար գնել 383 դրամով, իսկ դոլարի առքը փոխանակման կետերն իրականացնում են 380 կամ 381 դրամով: