Դատահոգեբանական փորձաքննությունը նորվեգացի «հրաձիգ»-ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին անմեղսունակ է ճանաչել հանցագործության կատարման պահին: Նման եզրակացություն է արված հոգեբուժների զեկուցման մեջ, որը նոյեմբերի 29-ին դատարանում ներկայացվել է երդվյալ ատենակալներին:

Հոբեբուժները նրա մոտ ախտորոշել են պարանոիկ-շիզոֆրենիայի բնույթի հոգեկան հիվանդություն: Փորձագետները նշել են, որ Բրեյվիկը կարծել է, թե ինքը Տամպլիերների արքայազն է եւ սպանություն է իրականացնում, քանի որ սիրում է մարդկանց:

Հոգեբուժներ Սյուննե Սերհեյմը եւ Տուրգեյր Հուսբյուն Բրեյվիկի հետ անցկացրել են 12 հանդիպում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե ահաբեկիչը անմեղսունակ համարվի, ապա նրան ուղարկելու են պարտադիր բուժման, հաղորդում էր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորվեգիայում 2011-ի հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն էր իրականացվել: Սկզբում Օսլոյի կառավարական շենքի մոտ` վարչապետի գրասենյակի դիմաց, պայթյուն էր որոտացել, իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը Ութոյա կղզում` Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու, կրակոցներ էր արձակել իշխող Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարի դեռահասների վրա:  Ողբերգության զոհ էր դարձել 77 մարդ: