ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը «իրական սպառնալիք է ամերիկյան անվտանգության համար»։
«Հիշեք իմ խոսքերը, եթե նա հաղթի... տեսեք, թե ինչ է լինելու այս ընտրություններում։ Նա իրական սպառնալիք է ներկայացնում ամերիկյան անվտանգության համար։ Լսեք, մենք համաշխարհային պատմության բեկումնային կետում ենք... և ժողովրդավարությունը հաջողության բանալին է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Բացատրելով մրցապայքարից իր հեռանալը՝ նա ասել է, որ վերընտրվելու համար պայքարող մյուս դեմոկրատ քաղաքական գործիչները վախենում էին, որ ինքը կձախողի նրանց հնարավորությունները, և ավելացրել է, որ իր միակ առաջնահերթությունը Թրամփի իշխանության վերադարձը թույլ չտալն է։
«Իմ մի շարք դեմոկրատ գործընկերներ Ներկայացուցիչների պալատում և Սենատում կարծում էին, որ ես կվնասեմ իրենց նախընտրական մրցավազքում,- ասել է նա:- Ես մտահոգված էի, որ եթե ես մնամ մրցավազքում, դուք ինձ հետ հարցազրույց կվարեիք հենց այս թեմայով»:





























