Հզոր պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայված զինամթերքի պահեստում։ Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, Հաքքարի քաղաքում, որը սահմանակից է Իրանին ու Իրաքին, տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է 3 զինվոր։ Կան նաև վիրավորներ։
Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Զինվորականները հրաժարվում են պաշտոնական մեկնաբանություններից։ Նշենք, որ Թուրքիայի հարավ-արևելքի բնակչության մեծ մասը քրդեր են։ Այստեղ հենակետեր ունեն նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության ջոկատները, որի մարտիկներն արդեն 25 տարուց ի վեր պայքար են մղում Թուրքիայի իշխանությունների դեմ։


























