Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնը երկրի նոր վարչապետ է նշանակել Փեթոնգթարն Շինավատրային:
Այս մասին կիրակի օրը հայտարարել են Թաիլանդի Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատ), հայտնում է Xinhua-ն։
Նա դարձել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը և այս պաշտոնը զբաղեցրած երկրորդ կինը։





























