Թերթը գրում է, որ «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը` հայտնի բանդայի գործով ձերբակալված եւ հանցախմբի պարագլուխ որակված Արտյուշա Հակոբյանի հայրը, այլեւս Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ: Այս մաիսն թերթի թղթակից հետ զրույցում հայտնել է ինքը. «Հիմա ինձ փոխել են` ուրիշ մարդ են դրել ղեկավար»,- մանրամասներ չհայտնելով` ասել է Սուրիկ Հակոբյանը եւ հավելել. «Դե, երեւի հաշվի առնելով, որ ես դավաճան եմ հայրենիքի....»: Հակոբյանը, սակայն, ընդգծել է. «Մեկ ա` ԲՀԿ-ն իմ կուսակցությունն ա, իսկ կուսակցության նախագահին հարգում-սիրում եմ»: