Թերթը գրում է, որ ՀՀ-ում մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 30 կգ, 1 ք.կմ-ի հաշվով (առանց Սեւանա լճի հայելու մակերեսի)` 3.4 տ: Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի 26,7 հազ. տ կազմել է ծծմբային անհիդրիդը , 2,3 հազ. տ` ածխածնի օքսիդը, 1000 տ` ազոտի օքսիդները: Ծանր մետաղների գումարային քանակը մթնոլորտային արտանետումներում կազմել է 29,9 տ: Մթնոլորտ արտանետված փոշու քանակը կազմել է 3445.2 տ, որից 482,3 տ բաժին է ընկել օրգանական փոշուն: «Երկիրի» փոխանցմամբ` Հայաստանում շահագործվող ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մեջ  ածխածնի օքսիդի տեսակարար կշիռը 72.8 տոկոս է: Իսկ ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի մեջ մեծ է ածխածնի երկօքսիդի, մեթանի եւ ազոտի ենթօքսիդի քանակը: