Այսօր առավոտյան իսպանական փոքրիկ Մոսեխոն քաղաքում անհայտ տղամարդը հանկարծակի հայտնվել է ֆուտբոլի դաշտում, որտեղ երեխաները խաղում էին և դանակի հարվածներ հասցրել 11-ամյա երեխային, հաղորդում է RTVE պետական հեռուստաալիքը։
Բժիշկների ժամանելու պահին տղայի սիրտն արդեն կանգ էր առել, վերակենդանացնել չի հաջողվել:
Այժմ ոստիկանությունը փնտրում է հանցագործին, նրա դրդապատճառները դեռ հայտնի չեն, հայտնում է Bild-ը։





























