Մոսկվայի արեւլյան շրջանի բնակելի շենքերից մեկի շքամուտքում կրծքավանդակի շրջանում կտրող-ծակող վերքերով 35-ամյա մի կնոջ դիակ է հայտնաբերվել։ Նա Իվանովոյի բնակչուհի էր, առեւտրային ընկերության տնօրեն։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը, նույն վայրում նաեւ հայտնաբերվել է մեջքի հատվածում կտրող-ծակող վերքերով 31-ամյա մեկ այլ կին՝ նույն քաղաքի բնակչուհի։ Նա տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։

Իրավապահ մարմինների աշխատակիցները սպանության մեջ կասկածում են կանանցից մեկի ամուսնուն։ Փաստի առնչությամբ նախաքննություն է սկսվել։ Դեպքի մանրամասները ճշտվում են։