Ղազախստանում ձերբակալվել են հանցագործ խմբավորման 6 անդամներ, ովքեր Ջիհադի հետեւորդներ են հանդիսանում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Տարազ քաղաքում` Ղազախստանի հարավում, նոյեմբերի 12-ի առավոտյան տեղի ունեցած կրակոցների եւ պայթյունի արդյունքում զոհվել էր 7 մարդ, այդ թվում հինգ ոստիկան: Պայթյունը կազմակերվել էր Ջիհադի գաղափարախոսության հետեւորդ Մաքսաթ Կարիեւի կողմից, ով հետո ինքնահրկիզվել էր:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալվածների թվում է նաեւ, հանցագործ խմբավորման հոգեւոր առաջնորդը: Նրա խոսքով, խմբի առաջնորդը քողարկվում է կրոնական գաղափարներով եւ հանդես է գալիս որպես հոգեւոր առաջնորդ` քարոզելով խմբի անդամներին ջիհադի իրականացման գաղափարներ եւ իրավապահ մարմինների աշխատակիցների սպանություններ` իսլամական պետության ստեղծման համար:
Քննության տվյալներով, խմբավորումը ծրագրել էր իրականացնել կողոպուտներ եւ հարձակումներ խանութների, բանկերի վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























