Գահընկեց առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստր Աիշան հոր մահվան 40-օրյա սուգից հետո լիբիացիներին կոչ է արել տապալել Անցումային ազգային խորհուրդը:

 Associated Press-ը գրում է, որ նրա կոչը հեռարձակվել է սիրիական «Ար-Ռայ» հեռուստաալիքով:

Աիշան ասել է. «Հայրս մեզ չի լքել, նա միշտ մեզ հետ է»,-  եւ հիշեցրել, որ Լիբիայի նոր իշխանությունները «ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով են ժամանել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Մուամար Քադաֆիի ընտանիքը` դուստր Աիշան, կինը եւ երկու որդիները, հանգրվանել էին Ալժիրում:

Տվյալ կոչը նրանց կարող է զրկել փախստականի կարգավիճակից, քանի որ այն արգելում է հրապարակային հայտարարություններ անելը: Ալժիրի իշխանությունները նրանց նախազգուշացրել են հնարավոր արտաքսման մասին: