Այսօր՝ ժամը 11:40-ի սահմաններում «Սեբաստիա» բժշկական կենտրոնի դիմաց բախվել են «Opel Astra» և «Yamaha» մակնիշի մոտոցիկլը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի  տեղեկություններով, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Opel»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը: