Հայաստանի կաթնամթերք արտադրող 3 խոշոր ընկերություններում իրականացվել են ստուգումներ եւ նշանակվել են տուգանքներ: Այդ մասին այսօր` նոյեմբերի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: 200 հազարական դրամ տուգանվել են հետեւյալ ընկերությունները. «Անի», «Թամարա» եւ «Աշտարակ կաթ»: Սակայն, ըստ Բ. Պիպոյանի, այդ ընկերությունների արտադրանքում չկան մանրէաբանական ցուցանիշնեչրի շեղումներ, կամ սոդայի ու կրախմալի անթույլատրելի օգտագործում: «Թամարայի» թանում հայտնաբերվել է կաթի փոշու առկայություն:

Տուգանքերն, ըստ Բ. Պիպոյանի, նշանակվել են փաստաթղթային խախտումների համար: