Ստամբուլի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ սուլթանների Թոփքափը պալատում զինվորների եւ անվտանգության աշխատակիցների դեմ զինված հարձակում գործած անձը սպանվել է ոստիկանների կողմից։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը հայտնել է, թե 36-ամյա զինված անձը լիբիացի է, ով Թոփքափը պալատի մոտ էր եկել սիրիական պետհամարանիշերով մի մեքենայով, իսկ Թուրքիա է մուտք գործել նոյեմբերի 27-ին։
Նշվում է, որ լիբիացին մոտ մեկ ժամ դիմադրություն է ցույց տվել թուրք ոստիկաններին։ Նա կարողացել է վիրավորել մեկ զինվորականի եւ մեկ անվտանգության աշխատակցի։































