Մետաղական կոնցենտրատները հարկելու են արտահանման մաքսով: «Պետտուրքի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ընդունվել են Ազգային Ժողովի նիստում երկրորդ եւ վերջին ընթերցմամբ:
Ըստ փոփոխությունների, տուրքը կազմելու է տվյալ մետաղի միջին շուկայական գնի 3 տոկոսը, կոնցենտրատում մետաղի պարունակության հաշվարկից ելնելով: Տուրքը գանձնվելու է արտահանվող ապրանքի յուրքանչյուր չափաբաժնից: Օրինագիծը չի տարածվում սեւ մետաղարտադրանքի` պղնձի եւ ֆերրոմոլիբդենի վրա:
Նախկինում արտահանման տուրքեր Հայաստանում չեն կիրառվել:
Ավելացել են նաեւ փայտանյութի համար գանձվող տուրքերը 10-ից մինչեւ 30 հազար դրամ յուրաքանչյուր մեքենայի կամ կոնտեյների, եւ 30-ից 60 հազար դրամ` ամեն վագոնի համար:



























