Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածել, որով չի բացառում խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտի նոր բռնկումը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Լոռիի մարզի Լորուտ գյուղում խոզերի մի մասը բարձր ջերմություն ունի, հնարավոր է` աֆրիկյան ժանտախտով հիվանդ են: Գյուղնախարարության հրապարակման մեջ, այդ կապակցությամբ, մասնավորապես նշված է. «Ըստ նախնական վարկածի, հիվանդության ախտանիշները նման են աֆրիկյան ժանտախտի, որի դեմ, ամիսներ առաջ, նույն համայնքում համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվել: Հիվանդության տարածումը կանխելուց հետո գյուղացիներին խորհուրդ է տրվել անցնել խոզերի փակ պահվածքի:

Վարակի կրկնումը բացառող կարեւոր այս պայմանը, սակայն, ակնհայտորեն խախտվել է, որն էլ, հնարավոր է, նպաստել է նոր բռնկմանը»: