Շվեդական Авва փոփ խումբը նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին պահանջել է դադարեցնել օգտագործել իրենց երաժշտությունը: ԱՄՆ նախկին նախագահի նախընտրական հանրահավաքում օգտագործվել են խմբի երգերից մի քանիսը:  

Մինեսոտա նահանգի Սենտ Քլաուդ քաղաքում երեքշաբթի Թրամփի նախընտրական միջոցառմանը հնչել են խմբի հիթերը՝ «Money, Money, Money», «The Winner Takes It All» և «Dancing Queen» երգերը:

Ըստ Svenska Dagbladet պարբերականի՝ Մինեսոտան ամենաշատ շվեդ բնակչությամբ ԱՄՆ նահանգն է: Քարոզրշավի ընթացքում միաժամանակ ցուցադրել են Авва-ի անդամների տեսանյութերը հոկեյի մարզադաշտի մեծ տեսաէկրանին, ինչպես նաև նվիրատվություններ անելու կոչ են անող հաղորդագրություններ:

Շվեդական Universal Music ձայնագրման լեյբլը հայտարարել է, որ Թրամփի նախընտրական շտաբն իրենցից Авва-ի երաժշտությունը կամ տեսահոլովակը օգտագործելու թույլտվություն չի խնդրել, և որ միջոցառման կադրերը պետք է «անհապաղ հեռացնել և ջնջել»:

Սա առաջին սկանդալը չէ, որ բարձրացել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի եւ հայտնի երգիչների ու խմբերի միջեւ։ Ավելի վաղ նմանատիպ պատճառով իրենց վրդովմունքն էին արտահայտել նաև Բեյոնսեն և Սելին Դիոնը։ Բացի դրանից, հայտնի արտիստներն ու խմբերը, նրանց թվում՝ Նիլ Յանգը, Queen-ը և Rolling Stones-ը, արդեն բողոքել են Թրամփի նախընտրական հանրահավաքներում իրենց երգերն օգտագործելուց։