Առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ը 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական օգնություն է հատկացնում Լեռնային Ղարաբաղին։ Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակցին մեկնաբանություններ է արել «Հայ կամավորների միություն» կազմակերպության համակարգող, Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ։

Թղթակցի այն հարցին, թե ինչու ԱՄՆ-ը Կոնգրեսի հատկացումների կոմիտեի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին Սպիտակ տունն առաջարկում էր ավելի խոշոր գումարի հատկացնել Ադրբեջանի ռազմական ոլորտին,Սեֆիլյանը պատասխանել է , որ միշտ էլ այդպես է եղել։ «Ռազմական ծախսերի համար Ադրբեջանին միշտ էլ ավելի շատ գումար են տրամադրել» ասել է նա՝ եզրակացնելով. « հնարավոր է, այդ ամենը պայմանավորված է Հայաստանի ու Ադրբեջանի բնակչության քանակական տարբերությամբ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի վերոհիշյալ ենթահանձնաժողովը քվեարկել էր Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնություն տռամադրելիս պահպանել հավասարության սկզբունքը՝ յուրաքանչյուրն հատկացնելով 3-ական միլիոն դոլար։ Ենթահանձնաժողովը նաև որոշել էր չնդունել ԱՄՆ նախագահի առաջարկը, որում նախատեսվում է հաջորդող տարում Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը կրճատել 38 %ով՝ այն 48մլն. Դոլարից իջեցնելով 30 –ի։ Կոնգրեսը, ի վերջո, քվեարկեց Հայաստանին նախորդ տարվա չափով՝ 48 մլն ամերիկյան դոլար, տնտեսական օգնություն տրամադրելու օգտին։ Իսկ IMET ծրագրի շրջանակներում մեր երկրի զինված ուժերին, ուսուցման նպատակով կհատկացվի 450 հազար դոլար։

Արժե, նաեւ նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի հիշյալ կառույցը կողմ է արտահայտվել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակման եւ այլ ագրեսիվ գործողությունների համար Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը սահմանափակող օրենքին։