ՀԴԲ-ն համապատասխան իրավապահ մարմիններին չի հայտնում երեխաների նկատմամբ սեռական բռնության բոլոր ենթադրյալ դեպքերի մասին, ըստ Associated Press-ի՝ դրա մասին ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության զեկույցում:
Ստուգման ընթացքում որևէ ապացույց չի գտնվել, ըստ որի գլխավոր տեսուչի կողմից վերանայված դեպքերի մոտ 50 տոկոսում ՀԴԲ-ն կատարել է հաշվետվությունների պարտադիր պահանջները:
Հետաքննությունը խափանումներ է հայտնաբերել որոշ դեպքերում ՀԴԲ-ի կողմից մեղադրանքներին արձագանքելու հարցում, նույնիսկ ԱՄՆ մարմնամարզության հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարի դեմ գործի վերանայումից հետո:
Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների առնչությամբ 327 դեպքերի վերանայման ժամանակ գլխավոր տեսուչը որևէ ապացույց չի գտել, որ դեպքերի 47 տոկոսում երեխաների հանդեպ բռնության մեղադրանքները զեկուցվել են համապատասխան տեղական իրավապահ մարմիններին:
Երբ հաշվետվությունները կազմվում էին, դեպքերի միայն 43 տոկոսում են դրանք արվել 24 ժամվա ընթացքում, ինչպես դա բխում էր Արդարադատության նախարարության որդեգրած քաղաքականությունից:
ՀԴԲ-ի բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է, որ երեխաների նկատմամբ հանցագործությունները հետաքննելիս բյուրոն սխալներ է թույլ տվել՝ միաժամանակ նշելով, որ «աշխատանքի ճնշող մեծամասնությունը» պատշաճ կերպով է արվել։





























