Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբերն Յագլանդը դիմել է բելառուսական իշխանություններին` այս տարվա ապրիլին Մինսկի մետրոյում ահաբեկչություն իրագործելու մեջ մեղավոր ճանաչված Կոնովալովի եւ Կովալեւի մահապատիժը չիրագործելու խնդրանքով:

Յագլանդը նշել է, որ նրանց կատարած հանցանքը սարսափելի է, բայց նրանց պատիժը եւս չպետք է այդպիսին լինի: Ահաբեկչության զոհերը, ըստ նրա, արժանի են արդարադատության, բայց ոչ վրեժի: Նա նաեւ հիշեցրել է, որ Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մահապատիժը չի հանվել եւ իշխանություններին կոչ է արել կասեցնել այն, գրում է «Ռոսբալտ»-ը:

Հիշեցնենք, Բելառուսի գերագույն դատարանը նոյեմբերի 30-ին Մինսկի մետրոյում ահաբեկչություն իրագործելու մեջ մեղավոր ճանաչված Դմիտրի Կոնովալովին եւ Վլադիսլավ Կովալեւին դատապարտել է պատժի առավելագույն չափի` մահապատժի: