Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ վերջերս ԵԺԿ դիտորդների ու կոալիցիոն կուսակցությունների՝ կառավարության անդամների ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրողություն է արձանագրվել:

«ՀՀ ֆինանսների նախարար, ՀՀԿ-ական Վաչե Գաբրիելյանը, ով լավ անգլերեն գիտի, սեղանի թամադա է նշանակվել եւ հերթով խմել եվրոպական մի շարք երկրների կենացը: Ներկաները, շունչները պահած, սպասել են, որ ուր որ է` հերթը կհասնի նաեւ մեր երկրի կենացին, սակայն վերջերս նժդեհական դարձած նախարարն այդպես էլ չի հիշել մեր երկիրը»:

Թերթի հարցին, թե ինչու նախարարը չի խմել Հայաստանի կենացը, նախարարության լրատվական ծառայությունից պատասխանել են. «Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ թամադան չի խմել Հայաստանի կենացը»,- գրում է «Ժողովուրդ»-ը: