Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին, նոյեմբերի 30-ի ուշ երեկոյան տեղի ունեցած վրարեթի հետեւանքով 3 մարդ է մահացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված մեկ այլ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նշված մեքենայի մոտ կանգնած 4 անձանց, որոնցից երկուսը՝ 21-ամյա Արամ Սիմոնյանը և 31-ամյա Վահան Սահակյանը, տեղում մահացել են:
Մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 27-ամյա Հարություն Միրզախանյանը, նույնպես մահացել է:
Կատարվում է քննություն:




























