Հայաստանի կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի օրակարգից հանում է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ այդ օրենքով չի կարելի պայմանավորել 2012 թ. պետական բյուջեի կատարումը: Բացի այդ` նախագիծը հնարավոր չի լինի ընդունել մինչեւ պետական բյուջեի հաստատումը, որը նախատեսված է հաջորդ քառօրյայի ընթացքում:

Նշենք, որ այդ օրենքի նախագծով սահմանվում էր, որ 1 մլն դրամից ավելի ցանկացած գործարք պետք է իրականացվի անկանխիկ: