Մահացել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մայրը: Նա 70 տարեկան էր: Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը Տաշիր քաղաքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սեպտեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին աշխատանքից ազատելու մասին: Կարապետյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Աշխատակազմի հետ  ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբայրն է, 2007-2008թթ. եղել է  Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարը, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. սեպտեմբերից: