Transparency International կազամկերպությունը դեկտեմբերի 1-ին հրապարակել է ամենամյա զեկույց` կապված կաշառակերության ընկալման ինդեքսի հետ: Հայաստանը ցուցակում զբաղեցնում է 129-րդ տեղը, 2,6 ինդեքսով` կիսելով տեղը Դոմինիկյան հանրապետության, Հոնդուրասի, Ֆիլիպինների եւ Սիրիայի հետ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տնօրեն Վարուժան Օկտանյանը:
Նրա խոսքով, առաջին տեղը 9.5 ինդեքսով զաբղեցրել է Նոր Զելանդիան, դրան հաջորդում է Դանիան եւ Ֆինլանդիան` 9.4 ինդեքս, այնուհետեւ Շվեդիան` 9.3 ինդեքս, Սինգապուրը` 9.2 ինդեքս: Ցանկը եզրափակում են Հարավային Կորեան եւ Սոմալին` 1 ինդեքսով: Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկվել են 183 երկիր:
Օկտանյանը նշել է, որ 5-ից բարձր ինդեքսը նորմալ է համարվում, կաշառակերությունը առկա է, սակայն չի ազդում պետական մարմինների գործունեության վրա, 3-ից 5 ինդեքս ունեցող երկրներն ունեն լուրջ խնդիրներ, 3-ից ցածր ինդեքս ունեցող երկրներում խոսքը համակարգային կոռուպցիայի մասին է: Նրա խոսքով, նախկին ԽՍՀՄ երկրներում, բացի Մերձբալթիկայից եւ Վրաստանից, արձանագրվել է կոռուպցիայի բարձր մակարդակ: Նա նաեւ հիշեցրել է, որ Transparency International-ի զեկույցները պատրաստվում են վերլուծական հետազոտությունների եւ հարցումների հիման վրա, որոնք բերված են այլ կազմակերպությունների կողմից: Ներկայիս զեկույցի համար 13 կազմակերպությունը անցկացրել են 17 հարցում, դրանցից 9-ը` փորձագետների շրջանում, 4-ը` գործարարների շրջանում: Այսինքն, ներկայիս զեկույցը չի արտահայտում բնակչության կարծիքը, այլ փորձագետներինը: Հայաստանում օգտագործվել է 8 աղբյուր:




























