«Մանկական եվրատեսիլ- 2011» մրցույցի մասնակիցները Հայաստանում գտնվելու օրերին հասցրել են լինել Երեւանի տեսարժան վայրերում, այցելել ցուցասրահներ, մասնակցել մի շարք հատուկ ընդունելությունների ու ժամանցային արարողությունների:
Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեցին «Մանկական Եվրատեսիլ- 2011»-ի մամուլի ծառայությունից: Ռուստաստնի ներկայացուցիչ Կատյա Ռյաբովան տպավորված է Հայաստանից ու հայկական ջերմ ընդունելությունից. «Ես այսպիսի ջերմ միջավայրում երբեք չեմ եղել, մենք ամեն օր մասնակցում ենք գեղեցիկ միջոցառումների: Մենք շատ համերաշխ ենք, միասին ամեն օր փորձեր ենք կատարում, խաղում, ճաշում: Ի դեպ հայկական խոհանոցը շատ համեղ է», - նշել է Ռուսաստանի մասնակիցը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պատվիրակությունները, սահմանված օրակարգից դուրս, ամեն օր մասնակցում են հատուկ եվրատեսլյան ճաշ-երեկոյի, որն ավարտվում է մանկական գեղեցիկ դիսկոտեկով:
Ի դեպ, այսօր երեխաներին ընդունել եւ օրհել է Գարեգին Բ-ն:































