ՀԱՊԿ անդամ-երկրների առաջնորդները ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն դեկտեմբերի 20-ին, որտեղ սպասվում է, որ կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս հանդիպման նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ հանդրպման ժամանակ` Աստանայում: Հիմա հտակեցվում է 7 երկրների ղեկավարների հանդիպման օրակարգը:

Գագաթաժողովի նախօրեին տեղի կունենան ՀԱՊԿ երկրների ՆԳ նախարարների, Անվտանգության խորհրդի քարտուղարների եւ պաշտպանության նախարարների նիստերը:

ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել է 2011-ի օգոստոսի 12-ին` Աստանայում: Այդ գագաթաժողովում քննարկվել է, մասնավորապես, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Աֆղանստանում:

ՀԱՊԿ կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: