Թուրքիայի հայտնի «Գալաթասարայ» լիցեյի շրջանավարտների կողմից ստեղծված «Գալաթասարայցիների միություն»- ը տարվա մրցանակը հանձնել է ստամբուլահայ հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին։
«Գալասարայցիների միության» կայքէջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ իրենց կազմակերպությունը 1908 թվականից ամեն տարի մրցանակ է հանձնում այն քաղաքացիներին, ովքեր իրենց միջազգային գործունեությամբ մեծ օգուտներ են տվել Թուրքիային։ «Մեր կազմակերպության հերթական համաժողովի ժամանակ միաձայն որոշում է կայացվել հերթական «Գալաթասարայ» մրցանակը հանձնել համաշխարհային տնտեսագիտության մեջ իր որույն տեղն ունեցող ստամբուլում ծնված Տարոն Աջեմօղլուին»,-ասվել է հայտարարության մեջ։
Նշվում է, որ մրցանակը հանդիսավորթյամբ Աճեմօղլուին կհանձնվի 2012-ին։
Հիշեցնենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք» համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ 1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։
Տարոն Աճեմօղլուն, IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։




























