Վրաստանում հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացի են ձերբակալել` սահմանի հատման կարգը խախտելու համար:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հենրիկ Ստեփանի Մադոսյանը 2011թ. նոյեմբերի 28-ին ձերբակալվել է Արեւելյան Վրաստանի Կարբի գյուղում, քանի որ «Ռուսաստանի Դաշնությունից Ցխինվալիի շրջան է մուտք գործել (Հարավային Օսիա) Ռոքի թունելով», տեղեկացնում է «Նովոստի Գռուզիա»-ն:
Նշենք, որ Վրաստանի Սահմանադրական հանձնաժողովի որոշմամբ հանվել է «Հարավային Օսիա» անվանումը եւ փոխարենը նշվում է Ցխինվալիի շրջան:
Բացի այդ, համաձայն Վրաստանի օրենսդրության, քաղաքացիները, ովքեր Հարավային Օսիայի եւ Աբխազիայի սահմանը հատում են ռուսական կողմից եւ անձնագրում նշում ստանում, Վրաստանում համարվում են սահմանախախտներ: Տվյալ հանցանքի համար որպես պատիժ նախատեսված է տուգանք կամ մինչեւ չորս տարվա ազատազրկում:




























