Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ոստիկանությունը մարմնավաճառության դեմ գործողության ընթացքում հայաստանցի մարմնավաճառ է ձերբակալել։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները Տրապիզոն քաղաքի Չոմլեքչի թաղամասի մի հյուրանոցի համարներից մեկում մարմնավաճառության կասկածանքով ձերբակալել են Թովուզ Մ. Անունով հայաստանցի մի կնոջ։ Ոստիկանությանը նշել է, թե կնոջ սենյակում հայտնաբերվել է 2 հազար 160 հատ պահպանակ։ Կինը պնդել է, թե ինքը մարմնավաճառությամբ է զբաղվում եւ այդ պահպանակներն էլ դրա համար են։
Ոստիկանությունը կնոջ տեղափոխել են օտարերկրացիների համար նախատեսված բաժանմունք, որտեղից նրան կարտաքսեն Թուրքիայից։



























