Ատոմային էլեկտրակայանները չեն կարող թիրախ լինել զինված հակամարտությունների ժամանակ, ըստ ТАСС-ի՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Կալինինգրադում «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ բանակցություններից հետո անցկացված ճեպազրույցում։

«Ես դա ասել եմ Զապորոժիեում, ասել եմ Կիևում, ասում եմ հիմա՝ Կալինինգրադում։ Ատոմակայանները երբեք չեն կարող լեգիտիմ թիրախ լինել զինված հակամարտության ժամանակ:

Ուստի գործակալությունը իր հերթին առաջարկում է միջոցներ և գործիքներ՝ խուսափելու այն իրավիճակներից, որոնք անընդունելի են բոլոր կողմերի համար»,- ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։