Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչ երեք քույրեր, որոնք տասը ցենտ էին ժառանգել, որն ավելի քան 40 տարի պահվում էր բանկային սեյֆում, գիտեին, որ այն որոշակի արժեք ունի: Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ նրանք գաղափար անգամ չունեին, թե որքան մեծ է դրա արժեքը, գրում է Associated Press-ը։
Խիստ հազվագյուտ մետաղադրամը, որը հատվել է 1975 թվականին Սան Ֆրանցիսկոյի ԱՄՆ դրամահատարանի կողմից, կարող է 500․000 դոլարից ավելի գումարով վաճառվել, ասել է GreatCollections-ի նախագահ Յան Ռասելը, որը մասնագիտացած է արժույթի առևտրի մեջ և անցկացնում է առցանց աճուրդ, որն ավարտվում է հոկտեմբերին:
Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի պատկերով տասցենտանոցն այդքան արժեքավոր է դարձնում Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանի «S» նշանի բացակայությունը, սա այս առանձնահատկությամբ հայտնի երկու մետաղադրամներից մեկն է:
Մյուս մետաղադրամը վաճառվել է 2019 թվականին աճուրդում 456․000 դոլարով:
Մետաղադրամների լուրջ կոլեկցիոներները վաղուց գիտեին այս երկու հազվագյուտ մետաղադրամների գոյության մասին, որոնց գտնվելու վայրը 1970-ականների վերջից հանելուկ էր մնում:





























