Անցած տարի Ֆրանսիայում սպառված ծխախոտի ավելի քան 40%-ը վաճառվել է սև շուկայում։ Այս մասին հայտնում է Le Journal du Dimanche թերթը։

Ըստ հրապարակման՝ 2023 թվականի վերջին «Ֆրանսիան պահպանել է իր դիրքը որպես ԵՄ ռեկորդակիր՝ սպառված կեղծ ծխախոտների քանակով»։

Անցյալ տարի երկրում օգտագործվել է 43% կեղծ ծխախոտ, ինչը հանգեցրել է գրեթե 7,3 մլրդ եվրոյի վնասի, գրում է թերթը՝ նշելով, որ 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտ 21%։